News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հյուսիս-արեելքում, Օրանիենբուրգի մերձակայքում է, թերեւս, եղել Երրորդ ռեյխի գաղտնի կենտրոնը, որտեղ ատոմային զենք են մշակել։ Նման եզրակացության է հանգել գանձեր որոնող Բերնդ Թալմանը, որը քաղաքից ոչ հեռո մետաղի ռադիոակտիվ կտոր է գտել։

The Independent-ի փոխանցմամբ, 64-ամյա Թալմանը տարօրինակ առարկան գտել է սիրողական մետաղորսիչի օգնությամբ, որն արձանագրել էր անսովոր ձայնային ազդանշանով։ Նա առարկան տուն էր բերել, ապա տեղեկացրել իշխանություններին։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ մետաղը «ֆոնիտ» է, եւ դրա պատճառով տարհանել էր Թալմանի հարեւաններին։ Ռադիոակտիվ նյութերի մասնագետները գտածոն տեղավորել են հատուկ կոնտեյներում եւ տարել՝ հետագա հետազոտությունների համար։ Ձախողակ հնագետի նկատմամբ քրգործ է հարուցվել։ Նա հրաժարվում է իրավապահներին հայտնել, թե որտեղից է գտել առարկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ