News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ըստ մարզերի։

Երեւանում Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +26...+28 աստիճան։

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +26...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչեւ -1...+2 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1 աստիճան, առավելագույնը՝ +27...+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման  27...32 մմ ):

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8 աստիճան, որը մոտ է  բազմամյա միջին արժեքին:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչեւ +20...24 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ -2..-6 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3...-7 աստիճան, առավելագույնը՝ +18...+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 38...66 մմ ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10 աստիճան, որը մոտ է   բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +22...+26 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  -2..-4 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2...-4 աստիճան (Տաշիրում -6 աստիճան), առավելագույնը՝ +23...+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 44...49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12 աստիճան, որը  մոտ է   բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +25...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում`  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -2..+3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝  -1..+2 աստիճան,  առավելագույնը՝ +21...+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 62...63 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+14 աստիճան, լեռնային շրջաններում` +6...+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ +26...+28 աստիճան, լեռնային   շրջաններում՝ +15...+16 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` -1..+2 աստիճան, լեռնային շրջաններում` -2..-5 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1...+2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3...-4 աստիճան, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +27...+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +21...+22 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30...40 մմ, լեռնային շրջաններում 70...72 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15 աստիճան, նախալեռնային շրջաններում` +8...+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` +26...+30 աստիճան, նախալեռնային   շրջաններում՝ +20...+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 0...+5 աստիճան, նախալեռնային շրջաններում` 0...-3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0...+1 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում  +26...+28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +23...+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմային մոտ  (նորման`  հովտային շրջաններում 30...55մմ, նախալեռնային շրջաններում  39...74 մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +26...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -1...+1 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝  +1 աստիճան, առավելագույնը՝ +27 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմային մոտ  (նորման` 27-32 մմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ