Իլոն Մասկը հայտարարել է, որ Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերը «դանդաղեցված ներխուժում» են, և դրա բոլոր մասնակիցներին անվանել է դավաճաններ։

«Սա դանդաղեցված ներխուժում է, բայց, միևնույն է, ներխուժում է։ Իսկ նրանք, ովքեր աջակցում են ներխուժմանը, դավաճաններ են, որոնք արժանի են բոլոր դավաճանների ճակատագրին», — գրել է Մասկը X-ում։

Գործարարն այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակմանը, որում վերջինս պնդում էր, թե Ֆրանսիան բախվում է չափազանց մեղմ միգրացիոն քաղաքականության հետևանքներին, և որ «իսլամը ցանկանում է զավթել հանրապետությունը»։

Ֆրանսիայում ընթանում են ավագ դպրոցականների բողոքի ակցիաներ։ Դրանք սկսվել են սեպտեմբերի վերջին մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանում և այժմ ընդգրկել են ողջ երկիրը։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգի այլ խնդիրներից։ Առանձին վայրերում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Իրավապահ մարմիններն այս ընթացքում իրականացրել են ավելի քան 6 հազար ձերբակալություն, որոնց 90%-ը անչափահասներ են։