ՌԴ Ռիրկայպիյ գյուղի մերձակայքը արդեն մի քանի օր գրավել են երկու տասնյակ սպիտակ արջեր:
Բնակիչներչը վախենում են դուրս գալ տներից, հաղորդում է The Siberian Times-ը:
Ավելի վաղ բնակելի տարածքից մի փոքր հեռու հազարավոր ծովափղեր Կոժեվնիկովի ժայռը ծվարատեղ էին դարձրել:
Գյուղի բնակչությունը՝ մոտ 600 մարդ, արջերի հարձակման սպառնալիքի տակ է: Հոկտեմբերի 16-ին կենդանին փորձել է պատուհանից տուն մտնել: