News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չելյաբինսկում քննիչները ավարտել են խաբեբա գնչուհու դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Գնչուհուն 10 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է Newsru-ն։

2016-ի դեկտեմբերին 35-ամյա գնչուհին Չուրիլովո գյուղում զբոսնելիս ուշադրություն էր դարձրել տեղաբնակ մի հայուհու վրա։ Նա կնոջն ասել էր, թե նրա վրա «աչք կա», որը հանելու  համար կլորիկ գումար է պետք։ Չար աչքից վախեցած կինը համաձայնել էր գնչուհու մոտ մի քանի սեանսի հաճախել՝ անեծքից ազատվելու համար։

Գրբացի հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո հայ կինը նրան 45 հազար ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս էր տվել, 1 կգ քաշով զարդեր, որոնք գնահատվում են 1 մլն 925 հազար 490 ռուբլի։  Բացի այդ, մոլորության մեջ հայտնված կինը գնչուհուն 5․1 մլն ռուբլի էր հանձնել, որոնք վերցրել էր իր ազգականի տանից, առանց նրա գիտության, ասել է շրջանային դատախազության ներկայացուցիչ Նատալյա Մամաեւան։

«Կախարդության» դիմաց ստացած 7 մլն ռուբլով գնչուհին բնակարան եւ հողատարածք էր գնել Սվերդլովի մարզում ու կահավորել այն։

Երբ նրա խարդախությունը բացահայտվել էր, գնչուհին տունը գրանցել էր տուժած հայ կնոջ ազգականի անունով, որին պատկանում էին գողացած 5 մլն ռուբլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ