News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, բալենի է ծաղկել: Նախորդ տարի այս օրը մայրաքաղաքը ձյան շերտի տակ էր: Երեւանում 2016-ին առաջին ձյունը եկավ նոյեմբերի 2-ին: Բնակիչներն անակնկալի եկան՝ վաղ առավոտյան տեսնելով ձյունառատ փողոցները, իսկ այս տարի այս օրերին այնքան տակ եղանակ է, որ Շենգավիթ համայնքում բալենի է ծաղկել:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին աննախադեպ տաք չէ, ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, պարզապես նախորդ տարի այս ժամանակահատվածում անոմալ ցուրտ էր:

«Հենց սա է պատճառը, որ այս տարվա այս ջերմաստիճանը տպավորություն է ստեղծում, որ անոմալ տաք է, սակայն այդպես չէ: Ինչ վերաբերում է ծաղկած ծառերին, իմ պրակտիկայում ամեն աշուն նման դեպքերի ինքս հանդիպում եմ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ