News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից ՌԴ-ից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հարցը լուծված է, ըստ որում՝ Անկարան նպատակաուղղված է սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության զարգացմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, հայտնում է Anadolu-ն:

«Ս-400 ԶՀՀ-ն ձեռք է բերված: Այն ամենը, ինչ կապված է այս հարցի հետ, արդեն մանրուքներ են: Սակայն մենք մտադիր չենք ձեռք բերածով բավարարվել, մեր նպատակը հայրենական հզորությունների զարգացումն է: ՀՕՊ համակագերը պետք է մշակվեն Թուրքիայում, հայրենական ձեռնարկություններում»,- ասել է Ջանիքլին:

Նրա խոսքով՝ հենց այս նպատակով են ձեռք բերել ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի հետ նախնական համաձայնագիրը:

Անցած չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ՀՕՊ ոլորտում մտադրությունների հուշագիր է ստորագրվել: Համաձայնագրով նախատեսվում է Eurosam կոնսորցիումի նոր սերնդի SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն եւ Թուրքիա մատակարարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ