News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան հույս ունի հնարավորինս արագ իրականացնել ՌԴ-ի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման  պայմանագիրը, տեխնիկական մանրամասները կքննարկվեն Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի նախագահների բանակցությունների ժամանակ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաեւ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել է Էրդողանը։

Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Թուրքիա ռուսական Ս-400 համակարգեր մատակարարելու հարցով եւ պայմանագիր են ստորագրել։ Այդ մասին  սեպտեմբերին հաղորդել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ս-400 համակարգերի համար  առաջին ներդրումն արդեն կատարել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ