News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ստրիպտիզ ակումբներից մեկի աշխատակցուհիները ակումբի 5-ամյա տարեդարձի կապակցությամբ հսկայական տորթ են թխել, որի մեջ հանգիստ 5 աղջիկ կարող է տեղավորվել։ Հաստատության ղեկավարությունից հայտնել են, որ դա համաշխարհային ռեկորդ է, «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ակումբի PR–մենեջերը։

Տորթը համտեսման են ներկայացրել բոլոր ցանկացողների համար։ Տորթի լայնությունը կազմել է 1.5 մ, երկարությունը՝ 3 մ, իսկ բարձրությունը՝ 1.1 մ։

«Տորթի ներսում հանգիստ 5 պարուհի է տեղավորվել։ Դա համաշխարհային ռեկորդ է»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ կարող էին ավելի շատ աղջիկների տեղավորել, սակայն նրանց համար նեղվածք է եղել։

Տորթը թխել են հենց պարուհիները։ Տորթն ամբողջովին ձեռքի աշխատանք է։ Տվյալները մոտ ժամանակներս կներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news