News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լիոնի Université Lyon-II համալսարանի հնագետները Ֆրանսիայի արեւելյան մասում գտնվող Կլյունի աբբայությունում հայտնաբերել են XII դարի ավելի քան 2,2 հազար յուրօրինակ մետաղադրամներ, հաղորդում է Parisien-ը:

Ըստ պեղումների ղեկավար հնագետ դասախոս Անն Բոդի՝  աբբայությունում ընդհանուր առմամբ ավելի քան 2,2 հազար հին ֆրանսիական դենյե եւ օբոլ արծաթե մետաղադրամներ են գտնվել: Հնագետները հայտնաբերել են նաեւ 21 ոսկե մուսուլմանական դինար՝ Իսպանիայից եւ Մարոկոյից, թերթավոր ոսկի եւ «փոքր ոսկյա իր»:

Ըստ թերթի՝ դենյե մետաղադրամները XII դարի առաջին կեսին են թողարկվել, իսկ դինարները`1121-1131 թվականներին: Գանձերի արժեքը գնահատվում է «երեքից մինչեւ ութ ձի, կամ աբբայության վեց օրվա պաշարի արժեքով»: «Շատ արժեքավոր գումար է», - իր հերթին նշել է հնագետ Վինսեն Բորելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ