News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգում Ատլանտայի «Ջորջիա Դոում» փակ մարզադաշտը քանդվել է հաշված վայրկյանների ընթացքում: Տեսանյութը հրապարակիվել է Associated Press-ի Twitter-ի էջում:

Մարզադաշտն օգտագործվում էր 1992 թվականից եւ տեղավորում էր 71 250 հանդիսատեսի: Այն ամերիկյան ֆուտբոլի «Ատլանտա Ֆելքոնս» թիմի տնային մարզադաշտն էր:

Իր գոյության ժամանակահատվածում մարզադաշտում անցկացվել է մոտ 1400 սպորտային միջոցառում՝ ներառյալ 1996 թվականին Ատլանտայում անցկացված  Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարը, փոխանցում է Lenta-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ