News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Աթենքի մետրոյի աշխատակիցները գործադուլ են անցկացնում, ինչի հետեւանքով ճանապարհներին խցանումներ են սպասվում եւ խնդիրներ վերգետնյա փոխադրամիջոցներով ուղեւորներին տեղափոխելիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մետրոյի աշխատակիցների SELMA պրոֆմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել ի նշան բողոքի մետրոն սեփականաշնորհման «սուպերֆոնդին» փոխանցելու դեմ, աշխատակիցները հանդիպում են պահանջում Հունաստանի ֆինանսների նախարարի հետ:

Պրոֆմիությունը հայտարարել է, որ ֆիննախը հասարակական տրանսպորտից պահանջում է եկամուտների բարձրացման ուղիներ որոնել, իսկ դա նշանակում է, որ «խիստ տնտեսական ճգնաժամի եւ բնակչության զգալի մասի աղքատության պայմաններում» գործազուրկները չեն կարողանալու հասարակական տրանսպորտից անվճար օգտվել, կփոխվեն կարիքավորների համար տոմսերի նվազեցված սակագները:

Աշխատակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա մետրոն շահույթի աղբյուրի վերածել եւ գործադուլ են հայտարարել մետրոյի եւ հասարակական այլ տրանսպորտի սեփականաշնորհման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ