Հայաստանի անշարժ գույքի շուկայի վիճակի մասին վերջերս հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ հոկտեմբերին կրկին ռեկորդ է գրանցվել: Այսպիսով, տարեկան կտրվածքով բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 36,1 տոկոսով, իսկ մարզերում՝ 21,9 տոկոսով: Սակայն, միեւնույն ժամանակ, շուկայական գների դինամիկան տարբեր բնյութ է ունեցել:
Օրինակ, տարվա ընթացքում մայրաքաղաքի 11 թաղամասերից միայն երկուսում են գները բարձրացել: Ընդ որում, գների մակարդակով միանգամայն հակադիր. Կենտրոնի «Էլիտար» թաղամասում (6,4 տոկոսով), եւ ոչ այնքան բարեկեցիկ, քաղաքի ծայրամասում գտնվող Նուբարաշենում (խորհրդանշական 0,3 տոկոսով): Ինչպես հայնտի է՝ Կենտրոնի տարածքում բնակարանները մատչելի են միայն հարուստ գնորդներին, այդ թվում `մեր սփյուռքի ներկայացուցիչներին:
Արվարձաններում պատկերը հետեւյալն է. 47 քաղաքներից 6-ում գները դրամով անփոփոխ են մնացել, 11-ում աճել են, 30-ում՝ նվազել: Այսինքն՝ ընդհանուր գների նվազման միտում է արձանագրվել: Սա ակնհայտ է ստորեւ ներկայացված աղյուսակից, որտեղ բնակարանների «քառակուսու» պաշտոնական միջին գինը տրվում է ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:
Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի բազմաթիվ վաճառողներ ԱՄՆ դոլարով են գինը ներկայացնում: Դրանում համոզվելու համար բավական է կայքերում հարյուրավոր հայտարարություններ դիտել: Պատահական չէ, որ շատ բանկեր հիփոթեքը, բացի դրամից, նաեւ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով են առաջարկում (ընդ որում դրամով տոկոսադրույքն ավելի բարձր է, քան արտարժույթով):
Հայաստանում ԱՄՆ դոլարը տարվա ընթացքում առնվազն 1,2 տոկոսով է ամրապնդվել: Հասկանալի է, որ սա, զուտ խորհրդանշական է, փոփոխությունը զրոյական ազդեցություն է ունեցել դրամով գների վրա:
Ինչու, չնայած սպառողական պահանջարկի նման աննախադեպ աճին՝ բնակարանների գները ընդհանուր առմամբ չեն բարձրացել:
Բոլորին հայտնի է, որ Հայաստանում բնակարաններ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Դա երկրում լայնամասշտաբ աղքատության, ինչպես նաեւ բնակչության ներգաղթի արդյունք է: Ըստ պաշտոնական տվյալների՝ մշտական բնակչության թիվը կայուն նվազում է, ընդ որում՝ բնական աճի ֆոնին:
Միայն վերջին յոթ տարիների ընթացքում (հոկտեմբերի 1-ի դրությամբ) հանրապետության մշտական բնակչության թիվը կրճատվել է 279,5 հազարով, քաղաքներում` 188,4 հազարով, գյուղերում՝ 91,1 հազարով: Մայրաքաղաքում այս կրճատումը կազմել է 44,6 հազար մարդ, ինչը պայմանականորեն համապատասխանում է ավելի քան 10 հազար ընտանիքների:
Այլ երկրներ մշտական բնակության մեկնող քաղաքացիների մի մասը ժամանակավորապես պահպանում է իրենց բնակարաններն ու առանձնատները: Սակայն, մյուսները մեկնումից առաջ նախընտրում են վաճառել իրենց գույքը՝ դրանով բնակարանային շուկայում առաջարկն ավելացնելով:
Վերջերս բնակարանային շուկայում հայտնվել է նոր «գնորդ»: Մեծ ռիելթորական գրասենյակները, եւ պարզապես ֆինանսական կապիտալ ունեցող անհատները, ավելի էժան գնում են երկրորդային տները, հիմնականում բնակարանները:
Կապիտալ վերանորոգումից հետո գնորդներին ավելի բարձր գներով են առաջարկում: Կամ վարձակալության են հանձնում: Այս պրակտիկան հատկապես տարածված է մայրաքաղաքում, որտեղ այլ երկներից նման ծառայությունների պահանջարկ ունեցող շատ մարդիկ կան:
Բնակարանների ձեռքբերման ոլորտում նաեւ վերոհիշյալ հիփոթեքն է դեր խաղում:
Միեւնույն ժամանակ շրջանառության մեջ ընդգրկվում են հիմնականում մայրաքաղաքի նոր շենքերի բնակարանները:
Գուցե, այդ պատճառով, շատերը, ովքեր վաճառում են իրենց տները, բողոքում են վաճառքի դժվարություններից եւ աննախադեպ ցածր գներից: Սակայն, հաճախ, կյանքը ստիպում է մարդկանց համաձայնել, իրենց կարծիքով, թալանիչ գներին: Առանձին թեմա է գյուղական բնակավայրերում բնակարանների վաճառքի հետ կապված խնդիրները:



Սմբատ Գրիգորյան



























