News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեռացող տարին Երկրագնդի բնակիչներին զարմացրել է ոչ միայն գիտական նոր հայտնագործություններով, այլ նաեւ անբացատելի բնական ֆենոմեններով, որոնք հազիվ թե հնարավոր լինի վերականգնել, եթե Բնությունը դա ինքը չանի:

Կանադայում գետ է կորել

Կանադայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սլիմս գետը, որը սկսզբնավորվում էր Կասկավուլշ  սառցադաշտից, Կանադայի ամենախոշոր գետերից մեկն էր եւ հոսում էր հյուսիս՝ թափվելով Կլուեյն լիճը: Ջրերակի անհետացումը հնարավոր է եղել հայտնաբերել արբանյակային լուսանկարների շնորհիվ:

 

Սրա պատճառը սառցադաշտի տեղաշարժն է հարավ. 1,5 կմ նահանջելով՝ սառցադաշտն իր հետեից է տարել ջրատարների ամբողջ համակարգը, եւ արդյունքում ջուրը հոսել է ոչ թե հյուսիսային ողղությամբ, ինչպես նախկինում, այլ հարավային՝ դեպի Խաղաղ օվկիանոս: Գետը սրընթաց ծանծաղել է:

Հետազոտություններն իրականացրել են Իլինոյսի համալսարանի եւ այլ բուհերի գիտնականները: Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում նշված է այս երեւույթի եզակիության մասին: Միլիոնավոր տարիներ առաջ այսպիսի երեւույթներ կատարվում էին ամբողջ մոլորակում՝ ձեւավորելով նրա պատկերը, սակայն մեր ժամանակներում առաջին անգամ է դիտվում:

Գիտնականները հավելել են, որ գետի անհետացումը կազդի տեղական էկոհամակարգի վրա:

Մեքսիկայում հայտնի ջրվեժի խորհրդավոր անհետացումը

 

Մեքսիկայի բնակիչներին ապշեցրել է զարմանալի անոմալ երեւույթը՝ ջրվեժի հանկարծակի անհետացումը: Մեծ թվով զբոսաշրջիկներ Մեքսիկա էին ժամանում Ագուա Ասուլ ջրվեժը տեսնելու:

Ագուա Ասուլը աչքի էր զարնում կասկադներով, որոնք բավականին բարձր էին, ինչպես նաեւ բյուրեղյա մաքրությամբ ջրավազաններով: Ջրի հոսքի հետ կապված տարօրինակությունները տեղացիները նկատել են անհետացումից մի քանի օր առաջ: Եթե նոյեմբերի 10-ին հոսանքի ուժն ու ջրի քանակությունը զգալիորեն կրճատվել են, ապա նոյեմբերի 13-ին ջրվեժն ընդհանրապես անհետացել է:

Իրավիճակը փորձում են պարզել իշխանությունները եւ տեղացի գիտնականները: Փորձագետները  գետը հետազոտում են ամբողջ երկայնքով, սական ջրի անհետացման պատճառը դեռեւս չի հաջողվում պարզել:

Ռուսաստանում լիճն ամբողջ ձկնաշխարհով անսպասելի գետնի տակ է անցել

2017 թվականի հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Վյազնիկովսկու շրջանի Պիվովարովո գյուղի բնակիչները հայտնաբերել են, որ անտառային կարստային Սականցի լիճն անսպասելի անհետացել է: Խորխորատ լցվելը սկսվել է տեղական ժամանակով մոտ 13:30-ին, իսկ մի քանի ժամ անց ամբողջ ջուրը ձկների հետ անցել է գետնի տա: Գեղեցիկ կարստային լճի տեղում հիմա մեծ ձագարափոս է մնացել:

Սականցի լիճը համարվում էր ամենահետաքրքիր եւ հանելուկային լճերից մեկը: Լճի խորությունը հասնում էր ավելի քան 20 մետրի: Խորհրդավոր կարստային լիճը գտնվում էր 1959 թվականին ձեւավորված հայտնի Պիվովարովյան խորխորատից 40 մետր հեռավորությամբ:

Արեգակի Երկրին ուղղված կողմում բոլոր բծերն անհետացել են

Նոյեմբերի սկզբին աստաղաֆիզիկոսները հազվագյուտ իրադարձություն են գրանցել. Արեգակի Երկրին ուղղված կողմում ոչ մի բիծ չկար, եւ ըստ ամենայնի, դրանք բացակայում էին նաեւ հակառակ կողմում:

Արեգակի մագնիսական դաշտը յուրաքանչյուր 11 տարին մեկ փոխվում է՝ հերթագայությամբ ուժգնանալով կամ թուլանալով. աստղի վրա բծերի թիվը առավելագույնի է հասնում, իսկ բարձրակետերի գրեթե միջակայքում գրանցվում է արեգակնային ակտիվության նվազագույնը: Աստղի մագնիսական դաշտի առավելագույն լարվածության տարիներին հայտնվում են աելի մեծ թվով բծեր եւ Արեգակի վրա բռնկումներ, որոնք Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են առաջացնում: Իր հերթին, արեգակնային նվազագույնը, որը սովորաբար մեկ տարի է տեւում, պետք է սկսվի 2018-ի վերջին-2019-ի առաջին կեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ