News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տոնածառ են տեղադրում։

Համայնքապետարանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ սկսել եւ շարունակում է համայնքի տոնական զարդարման աշխատանքները: Համայնքի տոնական լուսավորությունը ապահովում են տեղի եւ Երեւանից հրավիրված հատուկ մասնագետները:

Ապարանի համայնքապետարանի փոխանցմամբ, քաղաքի տոնական զարդարման աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Ապարան համայնքի զարգացման խորհուրդը: Ապարանի բնակիչներին եւ հյուրերին այս տարի կդիմավորի 17մ բարձրությամբ, շքեղ լուսային էֆեկտներով զարդարված տոնածառը:

Տոնածառը բերվել է Գերմանիայից՝ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի միջոցներով: Տոնածառի տեղադրման աշխատանքներին մասնակցել են Ապարան համայնքի ավագանին եւ տեղի բնակիչները:

Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ եւս 20 տոնածառեր տրամադրվել են գյուղական համայնքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ