News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ունեւոր մարդիկ իրենց մասին մտքերում ավելի շատ դրական զգացումներ են ունենում: Մինչդեռ քիչ վաստակողները ավելի շատ հաճույք են ստանում այլ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին է Քալիֆորնիայի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան (American Psychological Association):

Հետազոտությանը մասնակցել է 1519 մարդ: Բացի եկամուտների մասին տվյալներից, գիտնականները հարցվածներից տեղեկացել են, թե նրանք որքան ուժգին զգացումներ են ունենում, որոնք սովորաբար կապում են երջանկության հետ:
Պարզվել է, որ բարձր եկամուտներ ունեցողների դրական զգացումների աղբյուրը հպարտությունն է եւ ինքն իրենով բավարարվածությունը: Պակաս հարուստների համար երջանկությունը դրսեւորվում է սիրո եւ կարեկցանքի մեջ:

«Այս հետազոտությունը ապացուցում է, որ փողը երջանկության երաշխիք չէ, սակայն կարող է ազդել դրա արտահայտության վրա»,- ասում է հետազոտության հեղինակներից Փոլ Փիֆը:

Ավելի վաղ ամերիկացի նեյրոկենսաբան Մորան Սերֆը հայտարարել էր, որ մարդկանց երջանկության զգացումը կախված է մարդու շրջապատից եւ ոչ մի ընդհանուր բան չունի նյութական վիճակի, անձնական փիլիսոփայության կամ կենսափորձի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ