Անգոլայի AngoSat-1  հաղորդակցության արբանյակը հաջողությամբ հասել է գեոստացիոնար ուղեծիր, հաղորդում է Kommersant.ru- ն:

Նրա խոսքով՝ արբանյակի վրա կան ֆրանսիական արտադրության բացադրիչներ, որոնց համատեղելիությունը ռուսական բաղադրիչների հետ խնդիրներ է առաջացրել:

 «Նրա արձակումից հետո ռուսական եւ ֆրանսիական բաղադրիչների անհամատեղելիության պատճառով խնդիրներ առաջացան»,— ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ խնդիրը կարողացել են լուծել «Էներգիա» հրթիռատիեզերական ընկերութան երիտասարդ մասնագետները, որոնք էլ ստեղծել են արբանյակը:

Հիշեցնենք, որ AngoSat-1-ը ուղեծիր է հանվել «Զենիթ» հրթիռով, որը գործարկվել է դեկտեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 22:00-ին, Բայկոնուր տիեզերակայանից:

 Դեկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մասնագետները չեն կարողանում կապ հաստատել արբանյակի հետ: