News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սկանդինավյան երկրների բնակիչների ինտելեկտի միջին մակարդակը դանդաղ, բայց անշեղորեն նվազում է՝ սկսած անցած դարի 90-ականների կեսերից։ Նորվեգիայի հեռագրային բյուրոն հաղորդում է, որ նման եզրահանգման եկել է նորզելանդացի հայտնի գիտնական Ջեյմս Ֆլինը, որն արդեն մի քանի տասնամյակ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների բնակչության մտավոր զարգացման դինամիկայով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ֆլինի նոր հոդվածում, որ հրապարակել է Intelligence գիտական հանդեսում, նշվում է, որ վերջին 20 տարում նորվեգացիների, դանիացիների եւ ֆինների ինտելեկտի միջին ցուցիչը տարեկան նվազել է 0,23 կետով։ Շվեդիայի վերաբերյալ վիճակագրությունը լրիվ չէ, սակայն Ֆիլնը կարծում է, թե այնտեղ էլ նույն դինամիկան է նկատվում։

Դեռ երեք տասնամյակ առաջ Ֆիլնը պարզել էր, որ անցած դարի 30-ականներից աշխարհի երկրների մեծ մասում բնակչության միջին IQ-ն աճում է, տվյալ ֆենոմենը անվանվել էր նրա անունով։ Այժմ որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, աճը շարունակվում է, իսկ այլ երկրներում (Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Էստոնիա) զգալի դինամիկա չի նկատվում։ Եվրոպայի հյուսիսում նվազում է արձանագրվել։

«Թերեւս, բանն այն է, որ Սկանդինավիան ուղղակի գերազանցում է ընդհանուր թրենդը»,-ասել է Ֆլինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ