News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Կուբայի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները «կեղտոտ  երկրների» մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Granma թերթի կայքում հրապարակված հայտարարությունը։

«Այս արտահայտությունները լի են ատելությամբ ու քամահրանքով, դրանք առաջացնում են Կուբայի ժողովրդի վրդովմունքը, որը հպարտանում է այն ավանդով, որն իրենց ամբողջ պատմության ընթացքում կատարել են տարբեր մարդիկ ու նրանց սերունդները, հատկապես աֆրիկացիներն ու հաիթցիները, այն պահից սկսած, երբ առաջացել է մեր ազգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թրամփի արտահայտությունների կապակցությամբ ԱՄՆ կառավարությանը բողոքի նոտա էր ներկայացրել Սալվադորը։

Սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են, որ ներգաղթի թեմայով սենատորների հետ խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրները անվանել է կեղտոտ խորշեր։ Մասնավորապես նա հիշատակել է Հաիթին, Սալվադորը, մի շարք աֆրիկյան պետություններ։

Սպիտակ տանը չեն հերքել այդ հայտարարության փաստը։ Երբ լրագրողները մեկնաբանություն են խնդրել ՝ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը հայտնել է, որ Թրամփը «միշտ պայքարելու է հանուն ամերիկյան ժողովրդի» ՝ ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, որոնք «այլ երկրների շահերն են պաշտպանում»։

Թրամփն ինքը ավելի ուշ խոստովանել է, որ հանդիպման ժամանակ «ուժեղ արտահայտություններ»  է օգտագործել, սակայն «իսկապես կոշտ» էին ոչ թե իր ասածները , այլ միգրանտ երեխաների հարցում փոխզիջումային համաձայնության մասին «անհեթեթ առաջարկությունը»։ Այն, ըստ նախագահի ԱՄՆ-ի համար, ետքայլ կդառնա։

Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի 

Թրամփը հերքում է, որ մի քանի երկրներին անվանել է «կեղտոտ խորշեր»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news