News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան երկրների դեսպանները Վաշինգթոնում կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը «կեղտոտ երկրների» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Foreign Policy-ին եւ Աֆրիկյան միության դիվանագիտական ներկայացուցիչ Արիկարնա Չիխոմբորի Կուաոյին:

Սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ սենատորների հետ ներգաղթի մասին հանդիպման ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրներին «կեղտոտ» է անվանել (shithole՝ «գարշահոտ անցք»): Մասնավորապես, նա նշել է մի շարք աֆրիկյան երկրներին, Հաիթիին, Սալվադորին:

Ըստ անանուն աֆրիկյան դիվանագետների՝  ԱՄՆ նախագահի խոսքերը կարող են դժվարացնել Աֆրիկայի հետ հարաբերությունները բարելավելու պետդեպարտամենտի ջանքերը, հատկապես տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցության ֆոնին:

Մասնավորապես, միջադեպը կարող է ազդել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անգոլա եւ Քենիա հնարավոր ուղեւորությանը: ԱՄՆ դիվանագիտական վարչության աղբյուրները թերթին հայտնել են, որ այցը նախատեսվում է փետրվարի սկզբին, սակայն դեռ չի համաձայնեցվել:

Չիխոմբորի Կուաոն թերթին ասել է, ոչ Թրամփի խոսքերը «վիրավորական եւ ծայրահեղ հիասթափություն առաջացնող են»:

«Դրանք միայն ամրապնդում են այն զգացողությունը, որ մենք ոչ մի արժեք չունենք, որ մենք երկար ժամանակ ընկալվում ենք որպես պարտական անձ: Երբ ենք մենք՝ աֆրիկացիներս ի վերջո ասելու, որ արդեն բավական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ