Պերմի դպրոցում դանակների կիրառմամբ ծեծկռտուքի հետեւանքով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Պերմի շրջանի քննչական վարչությունը:
Քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի անձանց սպանության հոդվածով նախատեսված հանցագործության հիմքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դպրոցում դանակների կիրառմամբ ծեծկռտուքի հետեւանքով տուժածների թիվը հասել է 10-ի: Թարմացված տվյալներով՝ վիրավորվել է 9 երեխա եւ 1 ուսուցիչ:
Պերմի դպրոցում տեղի ունեցած դանակահարությունը սկսվել է երկու դեռահասների միջեւ ծագած վիճաբանությունից, հայտնում են քննչական վարչությունում: Նրանց փորձել են բաժանել ուսուցիչներն ու մյուս աշակերտները, ինչի հետեւանքով եւ վնասվածքներ են ստացել: