News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինքնասիրահարված մարդկանց սիրելը այնքան էլ հեշտ չէ, սակայն նման մարդկանց հանդեպ սիրո մեջ որոշ ընդհանրություններ կան, որոնց վրա էլ հիմնված են նրանց հետ հարաբերությունները: Գիտնականներն ուսումնասիրել են ինքնասիրահարված մարդկանց հանդեպ սերը եւ ձեւակերպել են առավել «ճիշտ» վարքագիծը նրանց հանդեպ, որի դեպքում եւ հարաբերությունները տեւական կլինեն, փոխանցում է Planet-today-ը:

Հարկավոր է ընդունել նման մարդկանց կողքին գոյատեւելու որոշ պայմանները: Նրանք ծայրահեղ աստիճանի կենտրոնացած են իրենց վրա եւ պարզապես ունակ չեն նորմալ միջանձնային հարաբերություններ պահպանել  ընկերների, ընտանիքի կամ զուգընկերոջ հետ, նշում են Նոր Անգլիայի համալսարանի գիտնականները: Նրանք կարող են զվարթ, զարմացնող եւ տպավորիչ լինել: Նրանք գիտեն, թե ինչպես տպավորություն գործել: Լինելով վառ եւ շփվող՝ կարող են իդեալական լինել կարճաժամկետ հարաբերությունների համար, ինչը չի կարելի ասել երկարաժամկետ հարաբերությունների մասին:

Եթե դուք լուրջ հարաբերություններ ունեք ինքնասիրահարված անձնավորության հետ, ընդունեք այն փաստը, որ կարմիր կովը իր կաշին չի փոխում: Հետեւաբար անհրաժեշտ է հաշվի առնել որոշ անհատական եւ վարքային հատկանիշներ եւ հարմարվել դրանց: Ուսումնասիրության համաձայն՝ նարցիսները գերադասում են այնպիսի զուգընկերների, որոնք հիանում են իրենցով, սակայն նաեւ կատարյալ են, քանի որ դա ամրացնում է իրենց ինքնագնահատականը:

Նարցիսների հանդեպ սերը անսահման համբերություն, ըմբռնում, ներողամտություն եւ հիացմունք է պահանջում, ինչպես նաեւ՝ աստղի ստվերում լինելու պատրաստակամություն: Հենց դրա հիման վրա էլ հարաբերությունները կպահպանվեն: Եթե դուք դրան պատրաստ չեք, ապա նարցիսի հետ հարաբերությունները ձեզ համար չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ