News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դամասկոսում ՀՀ դեսպանատունը հաստատում է Աֆրինում մեկ հայի վիրավորվելու փաստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն, Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։ 

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ին նախաձեռնել է Աֆրին ներխուժման գործողությունը, որին առաջնագծում մասնակցում են թուրքական հովանավորությամբ ստեղծված տարբեր զինված խմբավորումները։ Թուրքական կանոնավոր բանակի ուժերը 2–րդ գիծ են առաջ շարժվում։ Նշենք, որ թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն թուրքական կանոնավոր բանակը տվել է 3 սպանված։

Մինչեւ պատերազմական գործողությունները Աֆրինում բնակվել են մեծ թվով հայեր, հայաբնակ է եղել նաեւ հարեւանությամբ գտնվող Ազազ գյուղը: Այս պահին Աֆրինում ու Ազազում հայեր չեն բնակվում, իսկ ժամանակին գործող հայկական եկեղեցիներն ու մշակութային տները ավերված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ