News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչիի դեմ հետաքննություն է սկսվել սիրուհուն ծեծելու դեպքի հետ կապված։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչին 4 ընկերների հետ բռնությամբ առեւանգել է իր հետ հանդիպելուց հրաժարվել ցանկացող Մելթեմ Օ–ին, եւ տարել անտառ։

Մելթեմ Օ.–ն ոստիկանության հատուկ գործերով վարչությանը պատմել է, որ անտառում Օրհան Չիֆթչին եւ ընկերները 2 ժամ ծեծել են իրեն, մինչեւ որ ինքը չի համբուրել Չիֆթչիի կոշիկների ներբանները։

«Ծեծելու ընթացքում նա ոտքն իմ դեմպին պարզեց ու ստիպեց համբուրել կոշիկի տակը։ Երբ ես հրաժարվեցի, մյուս ոտքով հարվածում էր դեմքիս, մինչեւ որ համբուրեցի երկու կոշիկների ներբանները»,–պատմել է Մելթեմ Օ–ն։

Ծեծված կինը պատմել է, որ 2 տարի նահանգապետի հետ ինտիմ կյանք են ունեցել, սակայն երբ ինքը հայտնել է, որ ցանկանում է այլեւս չհանդիպել, նահանգապետը սկսել է ճնշել ուծեծել իրեն։

Տպել
Ամենաշատ