News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արգենտինայի ԶԼՄ-ների լուրերը՝ այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության միջոցով թմրամիջոցների մատակարարման սխեմայի բացահայտման մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Զախարովայի խոսքով` խոսքը ռուսական եւ արգենտինյան իրավապահ մարմինների համատեղ գործողության մասին է, որի արդյունքում խափանվել է Արգենտինայից կոկաինի մեծ խմբաքանակի մատակարարումը եվրոպական շուկա:

Նա նշել է, որ գործողության արդյունքում ձերբակալվել են կասկածյալներ`երկու պետությունների քաղաքացիներ: Նրանց նկատմամբ այժմ հետաքննություն է ընթանում:

«Բեռը, որի մասին նշվում է, հայտնաբերվել է մեկ ու կես տարի առաջ Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան օժանդակ շենքերից մեկում` դպրոցական համալիրում: Ինչպես պարզվել է, այն պատկանել է շտապ աշխատանքային պայմանագրով գործուղումն ավարտած տեխնիկական կազմի աշխատակցին», - նշել է Զախարովան:

Նա պարզաբանել է, որ Բուենոս Այրեսում ՌԴ դեսպան Վիկտոր Կորոնելիի նախաձեռնությամբ եւ Կենտրոնի հետ համաձայնեցմամբ կասկածելի բովանդակությամբ պայուսակների հայտնաբերման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Արգենտինայի իրավապահ մարմինների ղեկավարությանը: Նախարարության ներկայացուցիչը չի բացահայտել գործողությունների մանրամասները` նշելով միայն, որ «ձեռք բերված արդյունքը մեզ թույլ է տալիս մատակարարման ուղու խափանման մասին արձանագրել»:

Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն շահարկումներին, որ այդ բեռը կարող էր ուղարկվել դիվանագիտական ​​ուղիներով, մենք ուզում ենք նշել, որ նման մոտեցումը ցույց է տալիս դիվանագիտական փոստի ուղարկման մեխանիզմի եւ կարգի անտեղյակության մասին, որի բովանդակությունն իհարրկե ներկայացուցչության տեխնիկական անձակազմը չի որոշում», — ասել է Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ