News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ–թուրքական արձանագրությունների չեղարկման մասին  Հայաստանի նախագահի հայտարարությունը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների տրամաբանական ավարտն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագիրը  հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը, ընտրվելով նախագահի պաշտոնում, սկսեց այդ գործընթացը եւ նախագահի պաշտոնը թողնելուց առաջ պատասխանատվություն գտավ ավարտին հասցնել այդ գործընթացը. «Այսինքն սկսեց, չստացվեց եւ հիմա ավարտին է հասցնում իր նախաձեռնությունը»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ տվեցին արձանագրությունները Հայաստանին եւ Թուրքիային, թուրքագետը նշել է. «Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել իր հարեւան Թուրքիայի հետ, որի հետ երկար տարիներ չունի դիվանագիտական հարաբերություններ»։

Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ հայ–թուրքական կարգավորման արձանագրությունները ստորագրելով՝ Թուրքիան միտումնավոր հայոց ցեղասպանության ճանաչման արշավներին դեմն էր փորձում առնել։ «Այսինքն, Թուրքիայի նպատակն էր աշխարհին ցույց տալ, որ ցեղասպանությունը ճանաչելով վնասում են հայ–թուրքական կարգավորման գործընթացին։ Ավելին, Թուրքիան ուներ իմիջի խնդիր եւ դրանով փորձում է իմիջի հարցը լուծել»,–շեշտել է նա։

Թուրքագետի խոսքով, դրանք ստորագրման պահից դատապարտված էին տապալման, քանի որ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, որ հայ–թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հարցը.«Ընդ որում, դա հայտարարում էր ստորագրումից առաջ, դրա ընթացքում եւ նույնիսկ դրանից հետո։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտական հեռատեսությունն այդ գործընթացում փոքր–ինչ կաղեց»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի հետո՝ թուրքագետն ընդգծել է, որ Թուրքիան տարբեր հարթակներում կմեղադրի Հայաստանին հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնությունը տապալելու մեջ. «Թուրքիան կփորձի ցույց տալ, որ ահա, տեսեք մենք փորձում էինք կարգավորել, իսկ Հայաստանը տապալեց դա»։

Հարցին, կհավատա դրան միջազգային հանրությունը, Անդրանիկ Իսպիրյանը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը վաղուց արդեն չի հավատում Թուրքիային։ «Հայ–թուրքական կարգավորման հիմնական միջնորդ ԱՄՆ–ն, իհարկե, չի հավատում դրան։ Երբ Թուրքիան ձգձգում էր  այդ արձանագրությունները խորհրդարանում քվեարկության դնելը, ԱՄՆ–ն հորդորում էր արագացնել, սակայն երբ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխվեցին, ԱՄՆ-ն հրաժարվեց նախաձեռնության հետ կապված ճնշումներ գործադրելուց։ Շվեյցարիան էլ, իր հերթին,  Թուրքիային մեղադրել է արձանագրությունները կյանքի չկոչելու մեջ»,–եզրափակել է նա։

 

Երկու պարագայում էլ մենք շահող ենք. Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին

Որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու. Սերժ Սարգսյան

Թուրքիան խախտեց միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ