Նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորման գործով զբաղվող քննիչները կարծում են, որ նրանց նկատմամբ կիրառվել են նյարդակաթվածային նյութ, հաղորդում է The Guardian-ը` հղում անելով անանուն աղբյուրներին:
Թերթի աղբյուրները վկայակոչում են բժշկական եւ քիմիական հետազոտությունների արդյունքներին: Թե ինչ նյութ կարող էր օգտագործվել, չի նշվում, հաղորդում է «Մեդուզան»:
Սերգեյ Սկրիպալը ԳՀՎ նախկին գնդապետ է՝ դատապարտված պետական դավաճանության համար: 2010 թվականին նա փոխանակվեց ԱՄՆ-ում բացահայտված ռուսաստանյան գործակալների հետ:
Մարտի 4-ի երեկոյան Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան անգլիական Սոլսբերիում ծայրահեղ վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել: Նրանց անգիտակից վիճակում գտել էին առեւտրի կենտրոնի նստարանին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ Սկրիպալին կարող էին թունավորվել դավաճանության համար վրեժ լուժելով: Ոստիկանությունը նաեւ ուսումնասիրում են նրա որդու եւ կնոջ մահվան հանգամանքները:
Լրտեսական կրքեր. Լոնդոնը սպառնում է պատժել Մոսկվային նախկին լրտեսի տարօրինակ հիվանդության համար




























