Թուրքիայի վիճակագրական վարչությունը ներկայացրել է Թուրքիայի ամենաթանկ ու ամենաէժան քաղաքների ցանկը 2017 թվականի դրությամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ամենաթանկ քաղաքը գլխավորում է Ստամբուլը։ 

Իսկ ամենաէժան քաղաքները գլխավորում են Հայաստանի հետ սահմանակից պատմական Հայաստանի քաղաքները՝ Կարսը, Արդահանը եւ Իգդիրը։

Նշվում է, որ նշված քաղաքներում գները միջինից ցածր են 6.5 տոկոսով։