Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Անկարայի կողմից հնչեցված քննադատությունը մարտի 30-ին Իսրայելի բանակի ձեռնարկած գործողությունների կապակցությամբ, երբ Գազայի հատվածի հետ սահմանին բախումների ժամանակ 16 պաղեստինցի էր սպանվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր ուրբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հրեական պետության կողմից «ուժի անհամաչափ կիրառումը» պաղեստինյան անկլավի նկատմամբ:

«Աշխարհի ամենաբարոյական բանակը (Պաշտպանության բանակը) չի լսելու նրանց խրատները, ով տարիներ շարունակ առանց տարբերելու ռմբակոծում է քաղաքացիական բնակչությունը»,- ասել է  Նեթանյահուն՝ պատասխանելով թուրքական կողմի քննադատությանը: «Անկարան հավանաբար այսպես է նշում ապրիլի 1-ը», - հավելել է վարչապետը, ում խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Պաղեստինի նախագահը հանձնարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Գազայի հատվածում բախումների ժամանակ մարդկանց զոհվելու քննություն անցկացնելԱբասը Գազայում պաղեստինցիների մահվան կապակցությամբ մարտի 31-ը սգո օր է հայտարարելSky. Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ ավելի քան 1000 պաղեստինցիներ են վիրավորվել