Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ում պաղեստինյան ներկայացուցչությանը հանձնարարել է պահանջել Գազայի հատվածում 17 պաղեստինցու մահվան պատճառ դարձած բախումների կապակցությամբ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել: Այս մասին, իննչպես հայտնում է «ՌԲԿ»-ն, հաղորդվում է Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցչության կայքում:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ներկայացուցչության ղեկավար Հուսամա Զոմլոտի հաղորդմամբ՝ Աբասը հայտարարել է, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկի Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար:
ՊԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ «խաղաղ ցուցարարների» մահվան համար պատասխանատու են «իսրայելյան օկուպացիոն ուժերը»: Ըստ նրա՝ բախումների հետեւանքով 17 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ: Զամլոտը նշել է, որ Իսրայելը «բարոյապես նողկալի» գործողություններ է կատարել, որոնք «մարդկության դեմ հանցագործություններ» են: Նրա խոսքով՝ «Իսրայելի «կրակիր եւ սպանիր» քաղաքականության 70-ամյա փորձը պետք է ավարտվի, իսկ իսրայելցի հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին մարտի 30-ից բողոքի ցույցեր են ընթանքում, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների պաղեստինցիների միջեւ:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Գազայի հատվածում բախումների ժամանակ մարդկանց զոհվելու քննություն անցկացնել
Աբասը Գազայում պաղեստինցիների մահվան կապակցությամբ մարտի 31-ը սգո օր է հայտարարել




























