News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություններ է սերմանում, հաղորդում է Aliq.ge-ն: 

Արդեն հայտնի է, որ տնօրենն արգելել է այս տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված մասշտաբային միջոցառման անցկացումը՝ ուսուցիչներին հանձնարարելով սահմանափակվել բաց դասերով: Տեղեկություններ կան, որ տնօրենը մանկավարժներին ասել է,  թե երեխաները կարիք չունեն հիշելու մեկ դար առաջ տեղի ունեցածը եւ պետք է. «դուրս գան այս տխուր թեմայից»:

«Հերիք է ողբանք եւ լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու»,-ասել է նա::

Դպրոցի տնօրենի նորամուծություններն այսքանով չեն ավարտվում: Մինչ այս հրապարակում էր եղել այն մասին, որ տնօրենի կարգադրությամբ հանվել էր դպրոցի շքամուտքի հայատառ ցուցանակը` փոխարինվելով վրացերեն-անգլերեն մակագրությամբ: Այս որոշումը ներկայացվել էր որպես իշխանությունների պահանջ: Հայատառ ցուցանակն աղբն են նետել:

Վրաստանի օրենսդրությունը, սակայն, չի արգելում հայկական դպրոցների վրա հայատառ ցուցանակների առկայությունը: Ավելին՝ այդպիսի ցուցանակներ կան օրինակ Թբիլիսիի հայկական 104 դպրոցում, Վրաստանի հայկական գյուղերի գրեթե բոլոր դպրոցներում:

Տնօրեն նշանակվելուց հետո Ակոպովան նաեւ կոնֆլիկտի մեջ է  մտել հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Պետրոսյանի հետ: Խոսվում է այն մասին, որ կարող են կրճատվել հայերենի դասաժամերը: Այժմ էթիկայի հանձնաժողովում քննարկվում է ուսուցչի հարցը: Տնօրենը գտնում է, որ Պետրոսյանը վիրավորել է իրեն:

Ապրիլի 24-ի միջոցառումների ձեւաչափի փոփոխության հետ կապված իր մտահոգություններն ունի նաեւ Akhaltskha.net լրատվական կայքի խմբագիր Էդուարդ Այվազյանը: Ալիքի հետ զրույցում նա նշեց, որ այն համոզմունքին է, որ ցեղապսանության հերթական տարելիցի միջոցառումները ճիշտ կլինի նշել նախկինի նման` թե՛ դպրոցում, թե՛ հուշակոթողի մոտ, դատապարող ելույթներով, ճանաչման պահանջներով, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին:

Տեղեկություններ կան, որ նորանշանակ տնօրենը Վրաստանի հատուկ ծառայությունների Ախալցիխեի բաժնի նախկին սպա Արամ Պողոսովի կինն է, ում շնորհիվ էլ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Ալիքի հարցերին Ակոպովան հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե զբաղված է եւ ավելացրեց. «գրեք` ինչ ուզում եք, ինչքան ուզում եք»:

Նորանշանակ տնօրենի շուրջ այլ խնդիրներ եւս քննարկվում են: Ալիք մեդիան առաջիկայում կանդրադառնա նաեւ դպրոցի մարզադահլիճի շուրջ նորանշանակ տնօրենի եւ քաղաքի լավագույն մարզիչ համարվող Շուշանյանի միջեւ հակասություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ