Ապրիլի 10-ին տարբեր երկրներում հերթական ընտանեկան տոնն են նշում՝ Եղբայրների եւ քույրերի օրը: ԱՄՆ-ում այն կոչվում է Եղբայրների եւ քույրերի ազգային օր:

Ապրիլի 10-ին եղբայրների եւ քույրերի օրը տոնելու ավանդույթը ԱՄՆ-ից է եկել: Նոր տոնի ստեղծման գաղափարական ոգեշնչողը Կլաուդիա Էվարտն էր: Նա վաղ տարիքում կորցրել էր իր եղբորն ու քրոջը եւ  ծանր էր տանում այդ կորուստը: Նրանց հիշատակին էլ նա որոշեց կազմակերպել տոնի անցկացումը եւ որպես օր ընտրեց ապրիլի 10-ը՝ քրոջ ծննդյան օրը: