News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում տուրիստական ավտոբուսն ընկել է կամրջից, որի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին երկուշաբթի հայտնել է չինական լրատվական CGTN ալիքը: Այս պահին առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում երկուշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ Հվանհե Փուկտո նահանգում տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով տուժել են չինացի զբոսաշրջիկներ:

Չինաստանի ԱԳՆ-ից նաեւ հայտնել են, որ Չինաստանի դեսպանատան աշխատակիցներից բաղկացած խումբը Հյուսիսային Կորեայի դիվանագետների ուղեկցությամբ արդեն մեկնել է պատահարի վայր: Տուժածների թվի մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ