News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում կոռուպցիան պետք է բացառվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի պաշտոններում կատարված նշանակումները։

Հիշեցնենք, որ վարչապետի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանապետ է նշանակել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, իսկ ԱԱԾ պետի պաշտոնում՝ Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին։

Ըստ Փաշինյանի, այդ մարդիկ աշխատելու են ուղիղ վարչապետի ենթակայության ներքո։ «Ակնկալում եմ, որ մարդիկ հենց վաղվանից կզգան փոփոխությունները։ Ընդհանրապես ոստիկանական համակարգում կոռուպցիան պետք է բացառվի՝ սկսած պետավտոտեսչությունից։

Առաջիկայում նոր որոշումներ կկայացնենք, որոնք կարծում եմ՝ սպասված են ՀՀ քաղաքացիների համար։ Եւ ԱԱԾ խնդիրը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարնէ  լինելու՝ այլ խնդիրների շարքում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ