Կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը օրեր անց պետք է ազատ արձակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

«Ժիրայր Սեֆիլյանի հարցը բոլորովին այլ է, այդ հարցը քննարկվել է եւ կարծում եմ, որ շատ արագ Ժիրայրի եւ տղաների հարցին պետք է լուծում տրվի, մենք ամեն օր, ամեն ժամ սպասում ենք: Ես կարծում եմ, որ Ժիրայրի եւ տղաների հարցը շատ ավելի հեշտ է լուծել եւ արագ պետք է տեղի ունենա եւ հուսով եմ, որ առաջիկա օրերին արդեն խափանման միջոցը կփոխեն եւ մեր պահանջը կկատարեն»,-ասաց նա:

Թորոս Սեֆիլյանը նշեց, որ 18 տարի շարունակ Ժիրայր Սեֆիլյանը հետապնդվել է իշխանությունների կողմից եւ բառի բուն իմաստով քաղբանտարկյալ է:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման մեղադրանքով: