Բրիտանիայում երդվյալ ատենակալների դատարանը կնոջը, որը Պակիստանում իր դեռահաս դստերը  ստիպել էր իրենից 16 տարով մեծ տղամարդու հետ ամուսնանալ, մեղավոր է ճանաչել, հաղորդում է AP-ն:

Ըստ դեռահասի՝ նրան 13 տարեկանում ստիպել են տղամարդու հետ ամուսնական պայմանագիր կնքել: Հետագայում նա տղամարդուց հղիացել է եւ ազատվել երեխայից: 18 տարին լրանալուց հետո աղջկան խաբեությամբ Պակիստան են տարել եւ ամուսնացրել: Բրիտանական իշխանությունների շնորհիվ նրան կարողացել են Բրիտանիա վերադարձնել:

Բիրմինգհեմի Թագավորական դատարանի ատենակալները կնոջը ստիպողական ամուսնության եւ կեղծ ցուցմունքներ տալու մեջ են մեղադրել: