News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի 111-ամյա բնակչուհի Լյուսի Միրիղյանը ստիպված է եղել ԱՄՆ-ի կառավարությանը ապացուցել, որ դեռ ողջ է:

Նոյեմբերին պետական օրգանը, որը կառավարում էր քաղաքի կենսաթոշակային հիմնադրամը, համարել է, որ Միրիղյանը մահացել է, քանի որ չի պատասխանել իր անձը հաստատելու խնդրանքով ուղարկված նամակին: Միրիղյանն իր հերթին նշել է, որ ոչ մի նամակ չի ստացել, հաղորդում է San Francisco Chronicle-ը:

Արդյունքում Միրիղյանին չեն փոխանցել ամսական 377,26 դոլար թոշակը, իսկ բժշկական ապահովագրությունը կորցրել է ուժը:

Միրիղյանի խոսքով՝ իր դստերն ու փեսային իրավիճակը մղձավանջ է հիշեցնում:

 «Ողջ լինելը մի բան է, իսկ ԱՄՆ-ի կառավարությանն ապացուցել, որ դու ողջ ես, ընդ որում, որ նրանք համաձայն չեն դրա հետ, լրիշ ուրիշ բան է», - ասում է Միրիղյանների ընտանիքը:

Նրանք նամակներ են ուղարկել, զանգել, համապատասխան մարմիններին հաղորդագորւթյուններ թողել, սակայն ապարդյուն: Ի վերջո նրանք դիմել են կոնգրեսական Ջեկի Սպիյերի գրասենյակ: Գրասենյակի աշխատակիցները համոզվել են, որ կինը ողջ է, վերականգնել են նրա թոշակը, բժշկական ապահովագրությունը եւ վճարել նախորդ ամիսների թոշակը:

 «Մարդիկ հիմա ավելի երկար են ապրում»,- ժպտալով ասում է Լյուսի Միրիղյանը, - «Ես շատ հետաքրքիր կյանք եմ ունեցել եւ այն դեռ չի ավարտվել»:

Հոդվածում նշվում է, որ  «4-ամյա Միրիղյանը 1910 թվականին ավանակի վրա նստած լքել է Հայաստանի իր տունը»: Նա բնակություն է հաստատել Քալիֆորնիայում եւ ընդունվել Ֆրեզնոյի համալսարան: Նրա ամուսինը՝ Աշոտը, որի հետ 40 տարի միասին են ապրել, մահացել է 1998-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ