Մեքսիկայում երկու կանայք «տաք քարերի տանը» 8 ժամ մնալուց հետո մահացել են: AP-ն հաղորդում է, որ կանայք մահացել են ջրազրկումից, որն առաջացել է բարձր ջերմաստիճանի պատճառով:

Նշվում է, որ 4 կանայք առավոտյան մոտ 10:00-ին մտել են տուն: Նրանցից մեկը երեք ժամ անց իրեն վատ է զգացել եւ դուրս է եկել: Երեկոյան վերադառնալուց հետո, մնացած երեք կանանց անգիտակից վիճակում է գտել: Նրանցից մեկին հնարավոր է եղել փրկել, մյուս երկուսը մահացել են:

Ավանդական հնդկացիական տեմասկալ բաղնիքը մարմնի, հոգու մաքրման ծես է: