News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է լավագույն եւ վատթարագույն ճանապարհներն ունեցող աշխարհի երկրների վարկանիշային ցուցակն ըստ «Համաշխարհային մրցունակության ինդեքս 2017-2018»–ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ցուցակում են հայտնվել աշխարհի 137 երկրներ։ Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 սանդղակով, ընդ որում՝ ոչ մի պետություն չի հավաքել ամենաբարձր միավորը։

Ամենավատ ճանապարհները գրանցվել են Մավրիտանիայում, որը ստացել է երկու միավոր։ Նրան հետեւում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Հաիթին՝ հավաքելով 2.1 միավոր։ 4-րդ եւ 5-րդ տեղը բաժին է ընկել Մադագասկարին ու Գվինեային՝ երկու երկրների ճանապարհները գնահատվել են 2.2 միավոր։ Ապա հաջորդում են Եմենը (2.3 միավոր), Պարագվայը (2.4 միավոր),  Ուկրաինան (2.4 միավոր), Մոզամբիկը (2.5 միավոր) եւ Մոլդովան (2.5 միավոր)։

Լավագույն ճանապարհները ունեցող երկիրն այս վարկանիշում ճանաչվել է Արաբական Միացյալ Էմիրությունները (6.4 միավոր), Սինգապուրը (6.3 միավոր), Շվեյցարիան (6.3 միավոր), Հոնկոնգը (6.2 միավոր), Նիդեռլանդները (6.1 միավոր), Ճապոնիան (6.1 միավոր), Ֆրանսիան (վեց միավոր), Պորտուգալիան (վեց միավոր), Ավստրիան (վեց միավոր) եւ Միացյալ Նահանգները (5.7 միավոր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ