News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գրավականն է։ Դեռեւս մի քանի տարի առաջ այս գաղափարները նոր էին մեր հանրության շրջանում, իսկ այսօր մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության մասնագետ դառնալ ցանկացողների թիվն արդեն ոգևորիչ է։ Այս տարի PicsArt ընկերություն կողմից կազմակերպվող մեքենայական ուսուցման (Machine learning - ML) խորացված դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 800 ուսանող։

Հարկ է նշել, որ PicsArt ընկերությունը՝ կարևորելով մեքենայական ուսուցման մասնագետների պատրաստումը և առհասարակ այս ոլորտի զարգացումը Հայաստանում, արդեն 2-րդ անգամ է, ինչ կազմակերպում է մեքենայական ուսուցման խորացված դասընթացներ:

Ինչպես և նախորդ տարի՝ դասընթացներն անցկացվում են ACA-ի (Armenian Code Academy) կողմից։ Ծրագիրը իրականացվում է  BetConstract, Menu.am և Webb Fontaine ընկերությունների մասնակցությամբ: Դասընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և կտևի 6 ամիս։ Դասախոսություններն իրականացվում են հայ, ինչպես նաև միջազգային մի շարք առաջատար ընկերությունների մասնագետների կողմից (SkolTech, Google Dublin, Ezhome, UPenn, Yandex):

PicsArt ընկերությունից հայտնեցին, որ այս տարի դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է եղել։ Այս տարի ծրագրին դիմած 800 ուսանողնեից, ընտրական փուլերը անցել են 35-ը: Հաջողությամբ ավարտելու դեպքում նրանք որպես մեքենայական ուսուցման  մասնագետներ աշխատանքի կանցնեն PicsArt և ՏՏ առաջատար այլ ընկերություններում:

Անցյալ տարի մեքենայական ուսուցման դասընթացները իրականացվել են Ucom և BetConstract ընկերությունների հետ համատեղ եւ ծրագրի  28 շրջանավարտները անմիջապես աշխատանքի են անցել PicsArt, Ucom և BetConstract ընկերություններում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ