News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախում ստեղծված իրավիճակը կարելի է բաժանել երկու մասի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հասարակական տեսանկյունից իրավիճակը չափազանց հանգիստ է ինչպես միշտ: Որեւէ արտառոց բան չկա, ժողովուրդն ապրում է բնականոն կյանքով: Վիճակը լրիվ հանդարտ է:

Ինչ վերաբերում է քաղաքական տեսանկյունից իրավիճակին նայելուն, ապա մենք մտնում ենք հետաքրքիր ու ակտիվ մի ժամանակաշրջան: Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական կյանքում նոր զարգացումներ են լինելու»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ չցանկանալով ավելի մանրամասնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու:

Հարցին, թե արդյոք այդ զարգացումների համատեքստում պետք է դիտարկել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նա արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա»:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դեռ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ստորագրված չէ, իսկ հիմքերի մասին կխոսի ինքը՝ Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 6-ին, աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ