News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է, քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների մասին հարցին:

«Ներկայում ոչ մի խնդիր չկա: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը հիմնականում համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որոնց հարցում կարող են անհամապատասխանություններ լինել: Կարեւորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է գազային խնդրին եւ հարցին, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական գազի ցածր գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչեւ սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը կքննարկենք եւ կհասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»:

Նա, միաժամանակ, հավելել է, որ Հայաստանը, իհարկե, հույս ունի ավելի էժան գազ ստանալ: «Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց մենք ավելի բացառիկ գնի հույս ունենք: Այդ հարցերը կքննարկենք, եւ ես հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ