News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար:

Պոլսո պատրիարքությունը հրապարակել է շնորհավորանքի տեքստը, որոըմ ասվում է.

«Վսեմաշուք Տիար նախագահ,

 Այսօր կատարված ընտրությունները ժողովրդավարության արշավում Թուրքիայի նոր հանգրվանի սկիզբն են։ Մեր հայրենակիցների ցուցաբերած անխախտ վստահության եւ սիրո որպես արդյունք, Ձերդ Վսեմությունը այս հանգրվանին անվիճելի առաջնորդի եւ հերոսի դիրքի վրա է։ Մեր երկրի ժողովրդավարությունը նոր դարասկիզբներ առաջնորդող նախագահիդ սույն պաշտոնի վերընտրությունը ուրախությամբ ողջունում եւ ի սրտ շնորհավորում ենք:

Մաղթում ենք, որ Հանրապետական կառավարման դրությունը, որը այս ընտրությամբ լիապես մուտք է գործել մեր երկրում,  բարեբեր թող լինի։

Հույս ունենք, որ Ձերդ Վսեմության նախագահությամբ, այս նոր վարչակարգով մեր երկրի փոքրամասնությունների հարցերը ավելի արագ լուծման կհանգեն: ժողովրդավարության անձանագրած առաջընթացը, Ձերդ Վսեմության հասցեին ազգային կամքի ցայտուն իրականացում ենք ընդունում՝ ժողովրդի յուրաքանչյուր խավի անդամի համահավասար հայրենակցական իրավունքների որպես առանց խտրության  ապահովության երաշխիքը։

Վսեմաշուք Տիար նախագահ՝

Ընտրության սույն հաղթանակի դիմաց, եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում ենք Ձեզ։ Իմացեք, որ մեր հոգեւորականների եւ համայնքի աղոթքները Ձեզ հետ են։

Տերը օգնական թող լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ