ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է հայ-նախիջեւանյան սահմանի իրավիճակը:
«2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին իրազեկել է Նախիջեւանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի Զինված ուժերի սոտրաբաժանումների տեղակայման ինտենսիվացման գրանցման եւ անմիջական շփման շրջանում դրանց առաջբերման ու ինժեներական աշխատանքների անցկացման մասին:
ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետեւում իրադարձությունների զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկություններին, որը չպետք է բերի իրավիճակի լարման նոր գալարի:
Հաստատվում է հարցերի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումների ընդունման կարեւորությունը, ՀԱՊԿ քարտուղարությունում վստահ են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությանը, որը, ինչպես հաստատվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների 2017 թվականի հայտարարության մեջ, միջազգային հանրության մանդատ ունեցող միակ կառույցն է»,- նշված է մեկնաբանության մեջ: