Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի ու Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսի հրաժարականի պատճառը  նրանց անհամաձայնությունն է ԵՄ—ի հետ բանակցությունների հարցում, նաև այն հարցում, թե ինչպիսին են լինելու Լոնդոնի ու Բրյուսելի հարաբերությունները գալիք «ապահարզանից» հետո։ Այս մասին նա հայտնել է, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի համայնքների պալատում, փոխանցում  է ՏԱՍՍ-ը։

«Մենք համամիտ չենք այն հարցում, թե ինչպես լավագույնս իրականացնենք մեր ընդհանուր հանձնառությունը ՝ հարգելով հանրանքվեի արդյունքները, բայց ես կցանկանայի կարևորել ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախկին նախարարի աշպատանքն այն ջանքերի համար, որը նա գործադրել է, որպեսզի ստեղծի նոր նախարարություն ու խորհրդարանով անցկացնի ամբողջ սերունդների պատմության համար առավել կարևոր օրենքների մի մասը, նաև կարևորել այն ոգևորությունը, որը ցուցաբերել է նախկին արտգործնախարարը աշխարհում գլոբալ Մեծ Բրիտանիայի գաղափարի առաջխաղացման համար՝ ԵՄ-ից հեռանալուց հետո»։

Զախարովան Ջոնսոնի հրաժարականը մեկնաբանել է Լերմոնտովի խոսքերով

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել