News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ պետություն ճանաչելուց եւ կատարել ԵՄ-ի միջնորդությամբ ձեռք բերված Կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Այս մասին ասված է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների ընդունած հռչակագրում:

Մասնավորապես, Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի «Վրաստանի տարածքից, դադարեցնի այդ շրջանների ռազմականացումը, դադարեցնի սահմաններին նմանվող արգելապատնեշների կառուցումը»:

«Մենք Ռուսաստանին նաեւ կոչ ենք անում դուրս բերել զորքերը Մոլդովայի Հանրապետությունից եւ շարունակել կառուցողական մասնակցություն ունենալ Մերձդնեստրում կարգավորման գործընթացում»,- ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ