Ստամբուլում հրդեհ է բռնկվել վեցհարկանի հյուրանոցում, ինչի հետևանքով տուժել է 12 մարդ, հայտնում է թուրքական Hürriyet թերթը։
Հրդեհը սկսվել է Ջևիզլիք թաղամասի Մուհասեբեջի փողոցում գտնվող շենքի առաջին հարկից և շուտով տարածվել վերին հարկեր։ Կրակը պատել է շենքի արտաքին հատվածը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները, ոստիկաններն ու բժիշկները։ Վերին հարկերում արգելափակված յոթ մարդու փրկարարները տարհանել են։

Տասներկու տուժածի տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։ Մոտ մեկ ժամ անց հրդեհը հաջողվել է տեղայնացնել և մարել։
Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է։






























