News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը:

««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը:

Հարցին՝ փորձաքննություն նշանակվել է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի եզրակացություն կա, որն ավելի բարձր է, քան այդ հանձնաժողովը: Իսկ այդ հանձնաժողովի դառը փորձը մենք ունենք, երբ «Հաց բերողը», հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացան: Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ: Պետական լիազոր մարմիններում ռեֆորմատիվ փոփոխություններ պետք է արվեն, որ այդ հարթության վրա անձը կարողանա որոշում կայացնելիս իր վրա վերցնի այդ ռիսկայինը: Փորձաքննություն նշանակելու միջնորդություն չենք ներկայացնելու, քանի որ իմ կարծիքով, այդ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ եւ հեղինակային՝ հաշվի առնելով նախկին օրինակները, որոնք նշեցի ես»:

Մեր մյուս հարցին՝ Մանվել Գրիգորյանն առերեսվել է պաշտոնատար անձանց հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրակել է փողոցի աղբարկղին, դիպել՝ շանը. ոստիկանությունը՝ Դիլիջանում շանը կրակելու մասին
Բարեբախտաբար փամփուշտը ծակել և դուրս էր եկել…
Վանաձորում BMW-ն բախվել է ճամփեզրի սյանը. կա տուժած
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ...
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է նռնակ. փրկարարները սահմանազատել են տարածքը
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի...
Ֆրանսիան Հաշքաջիի մահվան սպառիչ հետաքննություն է պահանջել
Շատ հարցեր անպատասխան են մնում, եւ դրանք մանրամասն հետաքննության կարիք ունեն․․․
Գեղարքունիքում «ԳԱԶ-52»-ը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. Վիրավորներից մեկը 9-ամայ երեխա է (ֆոտո)
Աղբյուրի տեղեկություններով, վիրավորները հայր եւ որդի են...
2 մարդու կյանք խլած վթարից շուրջ 4.5 տարի անց. վարորդը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Ըստ մեղադրանքի՝ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց...
Ամենաշատ
Partner news