News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Washington Times հրատարակությունը անդրադարձել է Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին: NEWS.am-ը կրճատ ներկայացնում  է Լ. Տոդ Վուդի «Վենդենտան Հայաստանում» հոդվածը:

««Վրեժի ուղին բռնելուց առաջ՝ երկու գերեզման փորեք ձեզ համար», - ասում էր Կոնֆուցիոսը: Նիկոլ Փաշինյանը եւ նրա փութաջան դատախազները պետք է հիշեն այս հանրահայտ ճշմարտությունը, Washington Times-ում գրում է Լ. Տոդ Վուդը:

Հայաստանի նորաթուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է գալիս երկրի քաղաքականությունում կոռուպցիայի վերացման օգտին, կարծես, հետեւում է Երրորդ աշխարհի մանր բռնապետերի օրրնակին՝ մեղադրելով եւ  կանխելով քաղաքական ընդդիմությանը: Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի Հայաստանի ապագայի համար, կարծում է հեղինակը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին պարոն Փաշինյանի եւ Հատուկ քննչական ծառայության գործողությունների արդյունքում ձերբակալվել էր:

2008 թվականին սահմանադրական կարգը խախտելու մասին նրան ներկայացված մեղադրանքները խորը կոնֆլիկտ են պարունակում Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ: Ես անձամբ ինձ պատասխանաու չեմ համարում պարոն Քոչարյանի համար կամ անցյալում նրա վարքագծի, բայց իրավական տեսանկյունից, կարծես, Հայաստանը տանում են անօրինականության շատ վտանգավոր ճանապարհով:

Human Rights Watch-ի վերլուծաբան Անահիտ Չիլինգարյանը կարծում է, որ ժամանակն է քննարկել նուրբ քաղաքական դատավարություններում նախնական եզրակացության չափից ավելի շատ օգտագործման հարցը:

«Դատավորները եւ դատախազները կարող են ճիշտ ուղղությամբ քայլ կատարել եւ դադարել մինչեւ դատը կալանքի տակ պահել: Նրանք պետք է նաեւ ապահովեն, որպեսզի մեղադրանքները հիմված լինեն հավաստի ապացույցների վրա եւ չափազանց շատ չլինեն, որպեսզի ստիպեն լռել մյուսներին կամ վրեժ լուծեն այն մարդկանցից, որոնց դիրքորոշումը հակասում է իշխանություններին:

Քաղաքական դրդապատճառներ ունեցող դատական հետապնդումների մասին հարցի լուծումը բարդ կլինի, բայց շատ կարեւոր  Հայաստանի քրեական արդարադատության հանդեպ հավատը վերականգնելու համար», - նշում է նա:

Chatham House-ի աշխատակից Լոուրենս Բրոերսը կասկածելի է համարում՝ կարող է արդյոք Հայաստանի դատական համակարգը Քոչարյանին  «վստահության արժանի իրավական գործընթաց առաջարկել»:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատության համակարգին դժվար թե ժամանակը բավականացնի բարեփոխումների համար: Վտանգավոր է այն, որ բարձր ստանդարտներին հետեւելուց հրաժարվելը կարող է այս գործընթացը «հաղթողի արդարարության» նմանվել:

Փաշինյանը պետք է դասեր քաղի Վրաստանի իրավիճակից, որտեղ Միասնական ազգային շարժումը եւ «Վրացական երազանքը» կասկածելի արդարությամբ  ձախողեցին քաղաքական բարեփոխումները...Սա երկարաժամկետ հեռանկարում կարող է Փաշինյանի դեմ շրջվել», - կարծում է Բրոերսը:

Փաշինյանը խոստացել է ժամանակավոր առաջնորդ լինել, սակայն  «հարմար» է, որ ընտրությունների օրը դեռ չի նշանակվել: Մինչ այդ Փաշինյանը եւ նրա մարդիկ զբաղվում են իշխանության զավթումով, ինչի արդյունքում Հայաստանում ժողովրդավարության մնացորդները կարող են ոչնչացվել:

Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում դեպի Արեւմուտք իր քաղաքականության կողմնորոշմանը, այդ թվում մեծ եվրոպական ինտեգրմանը, նրան հարկավոր է պահպանել միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերը, այդ թվում հետեւել Եվրոպայի խորհրդի որոշումներին, որը հավանություն է տվել 2008-ի ընտրությունների արդյունքներին:

Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդումը  առաջնային նշանակություն ունի այդ կայունության ապահովման համար:

Թեեւ հասկանալի է, որ Փաշինյանը նորեկ է քաղաքականության մեջ, նա չպետք է հատի որոշ կարմիր գծեր, այդ թվում մասնակցի վենդենտայի եւ ոչնչացնի Հայաստանի փխրուն իրավական կարգը:

Բոլորին հայտնի է, որ Քոչարյանը նման մեղադրանքներ է առաջ քաշել Փաշինյանի դեմ իր կառավարման ժամանակ: Սակայն նույն անօրինական գործողությունների իրականացումն, ի վերջո, կվնասի հենց Փաշինյանին»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ