News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը կանգնած է ընդդիմության բացակայության եւ բռնապետության ծնունդի լուրջ սպառնալիքի առջեւ: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընտրազանգվածի բացարձակ աջակցությունը հղի է ընդդիմադիր դաշտի ոչնչացմամբ, եւ Հայաստանն արդեն դրան բախվել է 90-ականներին, հիշեցրեց Սարգսյանը:

«Այս հարցում վարչապետը պետք է շրջահայաց լինի եւ հստակ դիրքորոշման հետեւի, որ երկիրը առողջ ընդդիմության կարիք ունի: Հակառակ դեպքում ներկայիս պայմաններում իշխանությունը կարող է բռնապետության վերաճել»,- նշեց նա:

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի համար առաջին հերթին պետք է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այս ընտրություններից էր կախված նրա վարկանիշը:

«Արդարության եւ հավասարության փափագը բերեցին աննախադեպ արդյունքների: Այդուհանդերձ, չի կարելի հնից անվերապահորեն հրաժարվել. մարդիկ իրենց ընտրությունը կատարել են՝ անգամ նախընտրական ծրագրերին չծանոթանալով, չնայած կուսակցություններից ոչ մեկն էլ համալիր ծրագիր չէր ներկայացրել, մինչդեռ Երեւանը, համալիր մարմին լինելով, համալիր որոշումների կարիք ունի»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պատճառը, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 43,66 տոկոսը, վկայում է այն մասին, որ շատերը պարզապես չէին ցանկանում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Եթե ավելի շատ մարդ մասնակցեր քվեարկությանը, «Իմ քայլը» դաշինքի արդյունքներն ավելի համեստ կլինեին:

«Փաստորեն, մեր կուսակցությունը ավագանու ընտրություններին չմասնակցելու ճիշտ որոշում ընդունեց. դա անօգուտ է զանգվածային էյֆորիայի եւ կանխորոշված արդյունքների դեպքում»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը համաձայնվեց կարծիքին, որ քաղաքական ուժերի ծրագրերը չեն համապատասխանում մայրաքաղաքի նշված վերափոխումներին:

«Այդուհանդերձ, ընտրություններն ընթացան հանգիստ մթնոլորտում՝ ի տարբերություն նախորդների, եւ ինչն ամենագլխավորն է՝ մասնակցող քաղաքական ուժերը պատրաստ էին միմյանց հետ համագործակցել տարբեր ձեւաչափերով»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Սակայն, նրա կարծիքով, քաղաքացիների նման ցածր մասդնակցությունը վկայում է այն մասին, որ նրանք վարակված չեն իրենց կամքը եւ ընտրություններում դժգոհությունն արտահայտելու համընդհանուր գաղափարով: Սա բացասական ցուցանիշ է, սակայն արտացոլում է իրական տրամադրությունները:

ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 23-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում ստացել է ընտրողների 81,5 տոկոսի աջակցությունը: Ընտրություններին ընդհանուր մասնակցել է ընտրողների 43 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ